«Սատար» զինավան
Օրերս Մալիշկա համայնքում բացվեց «Սատար» զինավանը, որի նպատակն է անցկացնել մարտական պատրաստվածության պարապմունքներ Վայոց Ձորի մարզի բնակիչների համար:
Հարգելի՛ վայոցձորցիներ, մեր մարզի աշխարհագրական դիրքը պարտադրում է լուրջ վերաբերվել առկա իրավիճակին և հարկ եղած դեպքում պատրաստ լինել մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը։ Պատրաստակամ ենք լսել և քննարկել ցանկացած առաջարկ։ Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը` ձեզ հարմար գրաֆիկով։ Մարզումները անցկացվում են Մալիշկայի «Գռավ» կոչվող տարածքում՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 094 388 299 հեռախոսահամարով: