Այց Եռաբլուր

         2016թ-ի ապրիլի 10-ին  «Սատար»  Հաշմանդամների ՀԿ-ի աշխատակազմը՝ հարազատների և ընկերների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլի 1-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների հետևանքով հերոսաբար զոհված հայ զինվորականների հիշատակին:

Կարդալ ավելին...

 Ծիծառնակաբերդի   հուշահամալիր

 

          «Սատար» ՀԿ-ն 24.04.2016թ-ին այցելեց Ծիծեռնակաբերդի զբոսայգի և իր հարգանքի տուրքը մատուցեց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Կարդալ ավելին...                                                                                               

Կենտրոնական զինվորական հոսպիտալ

29.04.2016թ-ին «Սատար» ՀԿ-ն  հերթական բարեգործությունը այցով եղավ Կենտրոնական զինվորական հոսպիտալում: Կազմակերպությունը հոսպիատլին հանձնեց  2 հատ բազմաֆունկցիոնալ մահճակալ, իսկ կարիքավորներին բաշխեց 2 հատ անվասայլակ, 10 զույգ հենակ:

Մայիսյան եռատոն

 1992թ-ին, երբ շատերը նշում էին Հայրենական պատերազմի հաղթանակի օրը, մեր պատմության մեջ մայիսի 9-ը նշանավորվեց նոր հաղթանակով: Այդ օրը ազատագրվեց Շուշին: Քայլ, որը եղավ բեկումնային ազատամարտի համար:   Եռաբլուրում արցախյան ազատամարտում զոհված մարտական ընկերների հիշատակին ծաղկեդրումից հետո, ՀԿ-ի աշխատակազմը բաժանվեց 2 խմբի:

Կարդալ ավելին...

 

Հզոր հայրենիք

Տարիներ առաջ մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Սկսվեց հայոց նորագույն պատմության պետականության շրջանը: Ազգովի ընտրեցինք Անկախության ճանապարհը՝ ընդունելով բոլոր մարտահրավերները: Անկախությունը պատասխանատվություն է, հարկ եղած դեպքում` արյան գնով:

Կարդալ ավելին...

 

Այցելություններ   ՊՆԶՈՒ   հենակետեր

 

Հունիսի 21-ին «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն «Armenian Brigade» -ի հետ համատեղ կազմակերպել էին այց Արարատի և Տավուշի մարզի ՊՆ ԶՈՒ սահմանամերձ հենակետեր և զինվորներին տարամադրել բժշկական, հիգինիկ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Կարդալ ավելին ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Նշանավոր օրվա առթիվ «Սատար» ՀԿ-ի անդամները գրասենյակում մեկմեկու շնորհավորելուց և հետաքրքիր պատմություններ վերհիշելուց հետո, ուղևորվեցին դեպի «Եռաբլուր» Պանթեոն:

Կարդալ ավելին ...

                      

ՈՒխտագնացություն դեպի Արցախ

 

       Պաշտպանության Նախարարության հովանավորությամբ՝ «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի  շուրջ 20 անդամ և կամավոր մեկնեցին ԼՂՀ-ի  Ասկերանի շրջանում տեղակայված սահմանամերձ N զորամաս: Այցելության նպատակն էր զինվորների հետ տոնել Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ ամյակը:

Կարդալ ավելին ...

 
          Վայոց  Ձորի «Սատար» ՀԿ-ի  տարածքային կենտրոն

 

Հոկտեմբերի 25-ին «Սատար» ՀԿ նախագահ՝ Հունան Հունանյանը, փոքր աշխատանքային խմբով եղավ Եղեգնաձոր քաղաքում: Եղեգնաձորի Արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիրում՝ ծաղկեդրումից հետո Հ.Հունանյանը հանդես եկավ հայրենասիրական ելույթով,այնուհետև «Սատար» Հայրենիքի Պաշտպան Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան Ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված՝ Մհեր Գարեգինի Գրիգորյանը, Վազգեն Վիտուշի Զալիբեկյանը, Վաչիկ Աբովի Ադամյանը, Սուրեն Սեդրակի Ավագյանը, Արմեն Գառնիկի Մելքոնյանը և Ահարոն Ժորայի Հարությունյանը պարգևատրվեցին «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: 

Կարդալ ավելին ...

 Շնորհակալագիր

 

                Նոյեմբերի 14-ին «ՓԱՌՔԻ ՏԱՐԱԾՔ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ» հասարակական կազմակերպության տնօրինության կողմից «Սատար» ՀԿ-ն ստացավ Շնորհակալագիր՝ Հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար: Որոշվեց կնքել համագործակցության հուշագիր ի շահ հայրենիքի սահմանների հզորազման:

Կարդալ ավելին....

 

Շենգավիթի Զբաղվածության Տարածքային Կենտրոն

     

            «Սատար» Հաշմանդամների հասարակական կազմակերպությունը շարունակում է համագործակցել զբաղվածության տարածքային կենտրոնների հետ և նոյեմբերին որպես գործատու հերթական  պայմանագիրն է կնքել շահառու՝  աշխատաշուկայում անմրցունակ հաշմանդամություն ունեցող անձ Տիգրան Բաբայանի հետ:

Կարդալ ավելին ...

 

Մարզական միջոցառում` նվիրված ՀՈՒԱ իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

 

Դեկտեմբերի 3-ին` Հաշամանդամդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անցկացվել է մարզական մրցաշար, որին մասնակցել են 50 զինհաշմանդամություն ունեցող անձիք ՀՀ մարզերից: Մրցաշարի նպատակն էր սպորտի միջոցով հավասար հնարավորությունների ստեղծման և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խթանում:

Կարդալ ավելին ....

 

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով