Շելեմա Անդրեյ Գեորգիի

 
pargev 092 2Շելեմա Անդրեյ Գեորգիի առաջին հայացքից ընդամենը օտար անուն ազգանուն։ Իսկ իրականում մարդու տեսակ, ով սեփական հողից և հայրենիքից հեռու` պայքարել է մեր հայրենքի համար։ 1989թ.-ին եկել է Հայաստան: Երբ սկսվում է Արցախյան պատերազմը, կամավորագրվել և մասնակցել է արցախյան առաջին պատերազմին: Պատերազմի ավարտից հետո ընտանիքին տեղափոխել և ապրել է Հայաստանում: Մասնակցել է քառօրյա պատերազմին: Տավուշյան դեպքերի ժամանակ գտնվել է Տավուշում: Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում է ստացել և այժմ բուժում է ստանում հիվանդանոցներից մեկում։ Նրա որդին ևս, ուսում ստանալով ՌԴ-֊ում, վերադարձել է Հայաստան և ծառայում է մեր զինված ուժերում։ Անդրեյի նվիրումը մեր հայրենիքին անպատասխան ու աննկատ չմնաց։
 
 

092

Օրերս «Սատար» ՀԿ նախագահ Հունան Հունանյանը
զինվորական հոսպիտալում «Հայրենքի Պաշտպան» հիմնադրամի խորհրդի որոշմամբ «Հայրենքի Պաշտպան» առաջին աստիճանի մեդալով պարգևատրեց Անդրեյին: Ցանկանում ենք Անդրեյին շուտափույթ ապաքինում: Հիրավի, թող նման նվիրյալները շատ լինեն, իսկ օրինակը` վարակիչ։

 

 

 

 

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով