«Սատար» ՀԿ-ի 2015թ-ի ընթացքում կատարած աշխատանքների և ծրագրերի համառոտ նկարագրություն:

 

ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ…

 Հայոց զեղասպանության 100-րդ տարելիցի <<Հիշում եմ և պահանջում>> խորագրով <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ն  ապրիլի 25-ին իր հարգանքի տուրքը մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:  Ապրիլի 26-ին <<Սատար>> ՀԿ-ի Խորհրդի և "Armenian brigade"-ի համատեղ կազմակերպած միջոցառմանը ներկա էին Արցախյան ազատամարտի հերոսներ, <<Հայաստանի ազգային սկաուտական շարժում>> կազմակերպության ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետի օգնական  Սամվել Մերթաջյանը և այլոք:

 Կարդալ ավելին 

 ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ԶՈՐԱՄԱՍ  

 Համագործակցելով ՀՀ Պաշտպանության նախարարության հետ՝ մայիսի 28-ին և 29-ին  <<ՍԱՏԱՐ>> Հաշմանդամների ՀԿ շուրջ 27 անդամներ և կամավորներ մեկնեցին ԼՂՀ՝  Քարվաճառում տեղակայված սահմանամերձ զորամաս: Այցելության նպատակն էր զինվորների հետ տոնել Հայաստանի առաջին հանրապետության օրը:
Կարդալ ավելին...

 

 ՀՀ  անկախության 24-րդ տարեդարձը

<<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ն շարունակում է միջնորդել ՀՀ Պաշտպանության Նախարարությանը գերատեսչական պարգևներով պարգևատրել մարտական գործողությունների ժամանակ, հայրենիքի սահմանները պաշտպանելիս հաշմանդամություն ձեռք բերած անձանց: 

Կարդալ ավելին...

ՎԱԶՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՍԱՄԱՐԹՈՆ՝ ԵՐԵՎԱՆ ՌԱՆԱՐՄ  

Այս տարի հոկտեմբերի 4-ին, «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում  Երևանում առաջին անգամ անցկացվեց վազքի միջազգային կիսամարաթոն: Կիսամարաթոնի անցկացման նպատակը Հայաստանում միջազգային խոշոր ամենամյա վազքի մարաթոնի ստեղծելն էր, ինչպես նաև երկար մրցատարածության վազքի զարգացումն ու առողջ ապրելակերպը խթանելն ու աշխարհի տարբեր երկրներից դեպի Հայաստան մարզական տուրիզմի հոսքն ուղղորդելը: Կարդալ ավելին...

ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԱՐԱՅԻ ԼԵՌ

Նոյեմբերի 28-ին Ֆիզկուլտ ինստիտուտի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի ուսանողները, դասախոսները հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ բարձրացան Արա լեռան վրա
 
գտնվող Ծաղկեվանք մատուռ: Մարզիկները 2016 թվականին պատրաստվում են մասնակցել
 
պարաօլիմպիկ խաղերին: Այս արշավ-ուխտագնացությունը կազմակերպվել էր դեկտեմբերի 3-ի` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա շրջանակներում, ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորի հովանավորությամբ:
Կարդալ ավելին...  

<<ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ 2015Թ-Ի ՄՐՑՈՒՅԹ>>

2015 թվականի հոկտեմբերի 8-ից 11-ը  Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որին մասնակցեցին  լսողական, տեսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող 165 հաշմանդամներ: 

Կարդալ ավելին ...

 ՀՈՒԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Դեկտեմբերի 3-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է եղել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության մասնաշենքի բացմանը: Մասնաշենքի նորոգումը սկսվել  էր  մեկ տարի առաջ:  Իրականացվել էին  շինարարական աշխատանքներ և  այժմ  նոր մասնաշենքը հարմարեցված է  հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար ինչը հնարավորություն  է տալիս ֆիզիկական խնդիրներ ունեցող քաղաքացիներին  անձամբ  ներկայացնել սեփական խնդիրները: 

Կարդալ ավելին...

 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

  Դեկտեմբերի 8-ին  «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի   նախագահ   Հունան Հունանյան  և  «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման  և աշխատանքային  վերականգնողական կենտրոն»  ՊՈԱԿ –ի տնօրեն  Արամ Էլոյանը կնքեցինհամագործակցության հուշագիր:
 Կարդալ ավելին...

 

2015թ-ի  ընթացքում բարեգործական տրամադրված պարագանների ցանկ  

   

N

Անվանումը

Քանակ

     

1

Ակերով քայլակ

1 հատ

2

Քայլակ

9 հատ

3

Արմկային հենակ

19 հատ

4

Օրթոպետ սուպինատոր

2 հատ

5

Փափուկ կորսեթ

1 հատ

6

Սայլակ

58 հատ

7

Թևատակի հենակ

16 հատ

8

Սայլակի վերանորոգում

17 հատ

9

Պրոթեզի կոշիկ

15 զույգ

10

Գուլպա

13 հատ

11

Օրթոպեդ կոշիկ

2 զույգ

12

Ձեռնափայտ

20 հատ

13

Էլեկտրական սայլակ

1 հատ

14

Սայլակի ժելե

22 հատ

15

Մեծահասակի տակդիր

10 հատ

16

Կույրի ձեռնափայտ

1 հատ

17

Սայլակի կամեռ

14 հատ

18

Սայլակի գուպկա

6 հատ

19

Հենակի ռեզին

23 հատ

20

Ձեռնափայտի ռեզին

4 հատ

21

Սայլակի անիվներ

6 հատ

22

Անվադող

10 հատ

23

Պամպերս

1 տուփ

24

Հաշմանդամի համար հարմարեցված զուգարանի աթոռ

1 հատ

25

Սայլակի ոտնաթաթ

1 հատ

26

Նասոս

2 հատ

27

Ավադողի սոսիձ

4 հատ

28

Հաշմանդամության նշան

6 հատ

29

Օդամղիչ

2 հատ

30

Ակեր N24

1 հատ

31

Կոշիկ

4 զույգ

31

Արգելակ

1 հատ

 

 

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով