Բարեգործական ծրագիր Վայոց Ձոր մարզում

Մալիշկա ԲԿ 2021Բարեգործական ծրագրի շրջանակներում «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանի նախաձեռնությամբ, այս անգամ այցելեցինք Վայոց Ձորի մարզի ք.Եղեգնաձոր և Մալիշկա համայնքներ։ Բոլոր պարագաները տրամադրվեցին շահառուների կարիքներին համապատասխան։ Եղեգնաձորի բժշկական կենտրոնին տրամադրվեցին սայլակ, քայլակ, հենակներ, մեծահասակի տակդիրներ և բժշկական սավաններ։ Տակդիրներ փոխանցվեցին բժշկական կենտրոնին` Եղեգնաձորի տարածքում բնակվող կարիքավորներին տրամադրելու համար։ Համագործակցելով Մալիշկայի համայնքապետարանի և Մալիշկայի առողջության պահպանման կենտրոնի հետ, համայնքում գործող մանկապարտեզների սաներին տրամադրվեցին հիգիենայի պահպանման միջոցներ՝ ատամի խոզանակներ, իսկ սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին տրամադրվեցին հագուստներ, խնամքի կարիք ունեցող տարեցներին անվասայլակ, սանիտարական աթոռներ, ձեռնափայտեր մեծահասակի տակդիրներ և բժշկական սավաններ: Հ.Հունանյանը հանդիպում ունեցավ արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների և նրանց ծնողների հետ: Քննարկվեցին նրանց խնդիրները, առաջարկվեցին լուծման տարբերակներ: Փոքրիկ նվերներ ստացան նաև վիրավորները: Շնորհակալություն ենք հայտնում բարերար Լիլիա Շաքարյանին, Մալիշկայի համայնքապետ Գարիկ Նազարյանին, Եղեգնաձորի ԲԿ-ի տնօրեն Կարեն Ասատրյանին և Մալիշկայի առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանին` ակտիվ համագործակցության և ջերմ ընդունելության համար:

17425055536060434695015542395085822457342489n---
1742449771946939722683474526515849129148474n---
1742648384699641409892432834610152333027432n---
1742757465163246527161308527888242668299035n---
1743310251716556381429976178849519341992043n---
17433102845218901144913393098176699453272434n---
1750052214967783115012733092111693459655148n---
1754188959216092919354645951930664988560832n---
-
--2021

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով