Մարզական մրցաշար
Դեկտեմբերի 5-ին` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անցկացվել է մարզական մրցաշար, որին մասնակցել են 50 զինհաշմանդամություն ունեցող անձիք ՀՀ մարզերից:
Մրցաշարի նպատակն էր սպորտի միջոցով հավասար հնարավորությունների ստեղծման և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խթանում: Մասնակիցները մասնակցել են սեղանի թենիս, շաշկի, շախմատ և բազկամարտ մարզաձևերում:
Մարզական միջոցառման ավարտին, տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված և մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամներին պարգևատրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նրանց մաղթելով ոգու արիություն և առողջություն: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի տարիներին, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում, տարբեր հանգամանքներում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ապահովման խնդիրները ԶՈՒ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են և արվում է հնարավորը՝ օր առաջ այդ հարցերին լուծում տալու, զինհաշմանդամների սոցիալ-կենղաղային հոգսերը թեթևացնելու համար:
«Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ` Հ.Հունանյանը, ՀԿ Շնորհակալագիր հանձնեց Վ.Սարգսյանին և բարձր գնահատեց Նախարարի ղեկավարած ժամանակահատվածում կատարված աշխատանքները, հայտնեց պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը Պաշտպանության Նախարարության հետ:
Շնորհակալություն ենք հայտում բոլորին ակտիվ մասնակցության և միջոցառմանն աջակցելու համար: