Հայոց բանակը տոնում է իր 24-րդ տարեդարձը
1992թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց ՀՀ պաշտպանության վերաբերյալ
և այդպիսով ազդարարվեց Հայոց բանակի ստեղծումը: Բանակ, որն իր մեջ պիտի ամփոփեր ցավից ու կորուստներից, սրբազան հաղթանակներից և փառքից կոփված հայի ոգին, բանակ, որ պիտի դառնար մեր անկախ երկրի ու խաղաղ երկնքի երաշինքը, բանակ, որի համար պիտի հյուսվեին երգեր, որի համար պիտի հնչեին մեր մայրերի աղոթքները: Այդ բանակը այսօր այդեն 24 տարեկան է:
Երիտասարդ, բայց այնքա՜ն փորձված, այնքան փորձություններ ու դժվարություններ հաղթահարած.... Այսօր այդ բանակը հույսն է մի ողջ ազգի, հպարտությունն է նրա, այսօր հայ զինվորն է հերոսի իսկական կերպարը, հայ զինվորն է մեր խաղաղ հայրենիքի խոստումը: <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ում բարի ավանդույթ է ձևավորվել՝ Հայոց բանակի կազմավորման տոնը նշել սահմանապահ տղաների հետ: Այս տարի ևս համագործակցելով Պաշտպանության Նախարարության, Խաչիկի գյուղապետարանի և Երկրապահի հետ
<<Սատար>> ՀԿ-ի մի խումբ անդամներ այցելեցին Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում
տեղակայված զորամաս՝զինվորների համար օրն իսկական տոն դարձնելու նպատակով: Ավանդույթի համաձայն ծաղիկներ դրվեցին Խաչիկ գյուղի արցախյան ազատամարտի ժամանակ զոհված հերոս հայորդիների հուշակոթողին:
Ողջույնի խոսքով, հայրենասիրական ելույթով հանդես եկան <<Սատար>> Հաշդամնադների ՀԿ-ի նախագահ՝ Հունան Հունանյանը և գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը, և պարգևներ հանձնեցին Ազատամարտի ժամանակ վիրավորված՝Մանվել Սաֆարյանին՝ ՀՀ ՊՆ Նախարար Ս. Օհանյանի հրամանով՝ <<Վազգեն Սարգսյան>> մեդալով: Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը պարգևատրվեց <<Ազատամարտիկ>> հուշամեդալով: Զորամասի հրամկազմի ներկայացմամաբ՝հայրենիքի սահմաներն
անսասան պահելու համար <<Սատար>> ՀԿ-ի պատվոգրերով պարգևատրվեցին 30 առավել աչքի ընկած զինվոր և 10 զինծառայող Արցախյան ազատամարտին մասնակցելու
համար: Գյուղապետ՝ Վ. Ներսիսյան էլ պատվորգրեր հանձնեց երիտասարդ երկրապահներին:
<<Սատար>> ՀԿ-ն տարիների ընթացքում բացի բարի համբավից, ձեռք է բերել նաև բազմաթիվ ընկերներ, ովքեր պատրաստակամորեն աջակցում են մեզ: Հունվարի 28-ի միջոցառմանը <<Սատար>>-ին միացան մի շարք բարերարներ՝ Եղեգնաձորի քաղաքապետ՝ Դավիթ Հարությունյանը, <<Գետնատուն>> Գինու արտադրության տնօրեն՝ Աղասի Բաղդասարյանը, <<Նանե>> վարսավիրանոցի տնօրեն՝ Խաժակ Հախվերդյանը, <<Արենի>> գինու գործարանի տնօրեն՝ Ռաֆիկ Սիմոնյան, շինարարական կազմակերպության տնօրեն՝ Հրաչ Գասպարյանը և Եղեգնաձորի <<Ստրոյ Սիթի>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Սահակ Սարգսյանը, ինչի արդյունքում կարողացանք զինվորներին փոխանցել քաղցրավենիքներ, լրացուցիչ հիգիենայի պարագաներ և ապահովել տոնական տրամադրություն: <<Սատար>> ՀԿ Եղեգնաձորի մասնաճյուղի խորհրդի անդամ՝ տիկին Աշխեն Մարգարյան,
այս անգամ ևս ապահովեց տոնի քաղցր հատվածը: Տիկին Աշխենը զորամասի տղաներին և սահմանին կանգնած զինծառայողներին հյուրասիրեց շուրջ 450 կտոր իր ձեռքով պատրաստած խմորեղեն և տոնական տորթ: Զորամասի գրադարանը համալրվեց ուսանողների կողմից հավաքագրված 100-ից ավելի տարբեր ժանրի գրքերով: Ողջ օրվա ընթացում տիրում էր բարձր
տրամադրություն: Վերջում տեղի ունեցավ տոնական ճաշկերույթ, որի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, ողջույնի խոսքեր և փոխադարձ շնորհավորհանքներ: