ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը
<<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ն շարունակում է միջնորդել ՀՀ Պաշտպանության Նախարարությանը գերատեսչական պարգևներով պարգևատրել մարտական գործողությունների ժամանակ, հայրենիքի սահմանները պաշտպանելիս հաշմանդամություն ձեռք բերած անձանց:
Այսօր Եռաբլուր պանթեոնում զոհվված մարտական ընկերներին հարգանքի տուրք մատուցելուց հետո ՀՀ ՊՆ նախարար Ս. Օհանյանի հրամանով, <<ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ>> մեդալով պարգևատրվեցին Արցախյան ազատամարտի մասնակիցներ Ռոբերտ Նազարեթյանը, Սամվել Մինասյանը ՝<<ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ>>, Հովսեփ Արզումանյանը և Վարդգես Սահակյան ՝ <<ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ>> Այվազյան Գենադին <<ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ>> , ցավոք վերջինս վատառողջ լինելու պատճառով մեդալը հանձնվեց տանը:
Ներկաներին ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեցին <<Սատար>> ՀԿ-ի նախագահ՝ Հ.Հունանյանը և գործադիր տնօրեն ՝ Գ. Դանիելյանը: