Տասը տարի առաջ մարտի 15-ին Ռազմիկ Արսենի Վասիլյանն անցավ ԱՆՄԱՀՆԵՐԻ ԼԵԳԻՈՆ

15.03.2015թ.-ին <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ի մի խումբ անդամներ, Եռաբլուրում, մասնակցեցին Ղարաբաղյան հակամարտության տարիներին ձևավորված <<Հայոց Ազգային Բանակ>> (ՀԱԲ) ռազմական միավորման գլխավոր հրամանատար, ռազմական խորհրդի նախագահ՝ Ռազմիկ Արսենի Վասիլյանի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Բացի մարտական ընկերներից, հրամանատարի շիրիմին էին այցելել քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ավագ դպրոցի շուրջ 40 սաներ, հասարակության ներկայացուցիչներ: <<Սատար>> ՀԿ-ի գործադիր տնօրեն Գ. Դանիելյանը,  հավատարիմ մնալով կազմակերպության կանոնադրական ծրագրերին, հայրենասիրական ճառով ելույթ ունեցավ ներկա աշակերտների համար, ինչը վերջիններիս կողմից լսվեց և ընկալվեց մեծ ոգևորությամբ:

gago      18505 1578331035747486 1185849696563320188 n   

  10314596 1578331032414153 1491597786856497061 n

 

Տպել