16 Մրտ2015
Տասը տարի առաջ մարտի 15-ին Ռազմիկ Արսենի Վասիլյանն անցավ ԱՆՄԱՀՆԵՐԻ ԼԵԳԻՈՆ
15.03.2015թ.-ին <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ի մի խումբ անդամներ, Եռաբլուրում, մասնակցեցին Ղարաբաղյան հակամարտության տարիներին ձևավորված <<Հայոց Ազգային Բանակ>> (ՀԱԲ) ռազմական միավորման գլխավոր հրամանատար, ռազմական խորհրդի նախագահ՝ Ռազմիկ Արսենի Վասիլյանի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Բացի մարտական ընկերներից, հրամանատարի շիրիմին էին այցելել քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ավագ դպրոցի շուրջ 40 սաներ, հասարակության ներկայացուցիչներ: <<Սատար>> ՀԿ-ի գործադիր տնօրեն Գ. Դանիելյանը, հավատարիմ մնալով կազմակերպության կանոնադրական ծրագրերին, հայրենասիրական ճառով ելույթ ունեցավ ներկա աշակերտների համար, ինչը վերջիններիս կողմից լսվեց և ընկալվեց մեծ ոգևորությամբ: