Բաց դռների օր
Սույն թվականի օգոստոսի 31-ին <<Սատար>> ՀԿ-ի կենտրոնական գրասենյակում հայտարարված հերթական բարեգործական ակցիայի շրջանակներում համագործակցելով անհատ բարերարների հետ իրականացրեց ևս մի բարեգործական ակցիա: Հագուստ բաժանվեց ավելի քան 85 (մոտ 300 անձ )սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների:
Շնորհակալություն ենք հայտնում <Սատար>> ՀԿ-ի բոլոր կամավորներին, Նիդերլանդներից #GLOBAL AID NETWORK կազմակերպությանը, Ռոլանդ Բոսմանին, Ջուլիետտա Զախարյանին, Արամ Կարակասին հայրենանվեր գործունեություն ծավալելու համար:
Շնորհավոր Հունիսի 1
Սիրելի փոքրիկներ «Սատար» Հաշմանադամների ՀԿ տնօրինությունը ջերմորեն շնորհավորում է ձեր տոնը՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, մաղթում եմ Ձեզ անհոգ ու խաղաղ մանկություն, լուսավոր ու պայծառ ապագա: Շնորհակալություն ենք հայտնում Թագուհի Օհանյանին և Ջուլիետտա Զախարյանին փոքրիկներին անակնկալներ պատրաստելու հարցում աջակցելու համար:
Շնորհավոր վերջին զանգ
Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին վերջին զանգի գեղեցիկ տոնի առթիվ՝ ցանկանալով հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում։
Սիրով «Սատար» Հաշմանադամների ՀԿ
Շնորհավոր Մայիսի 28
«Սատար» Հաշմանադամների ՀԿ-ն շնորհավորում է յուրաքանչյուր հայի մայիսյան այս կարևորագույն տոնի առթիվ: Մեկ դար առաջ , մայիսյան հերոսամարտերի հաղթանակով իրականություն դարձավ հայ ժողովրդի ազատության և անկախության երազանքը. հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:
Հայ ժողովրդի հզորացման, անկախության ամրապնդման և ժողովրդավարության կերտման բոլորիս մաղթում ենք ազգային միասնություն և խաղաղություն:
Եռատոնին կրկին Արցախում
«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն համագործակցելով Պաշտպանության Նախարարության հետ մայիսի 10-ից 12-ը եղավ Արցախի Հանրապետությունում տեղակայված զորամասերում և Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում: Նպատակը Մայիսյան Եռատոնը զինվորների հետ նշելն էր: Միջոցառման մասնակիցներն ՀԿ անդամ հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներ էին:
Նախաձեռնությանը սիրով միացել էին Մասիս քաղաքի՝ «Տավրոս» ազգագրական պարի համույթը ՝ Վահրամ Մարգարյանի ղեկավարությամբ: