Հայաստան, նա, ով վտանգի ժամանակ
քեզ համար մեռնել չիմացավ և վաղը պիտի
չուզենա մեռնել` քո զավակը չէ, հայ չէ:

Գ. Նժդեհ

 

 

   

Հայ զինվորի անկոտրում ոգին ու հայրենիքը սեփական անձից գերադասելը հայ ժողովրդի հաղթանակի վառ գրավական է եղել դարեր շարունակ և այդպես է այժմ։ Արցախյան ազատագրական պայքարը լի էր ողբերգական դեպքերով և անթիվ զոհերով, բնականաբար նաև իր անդառնալի հետևանքներով: Միայն արիության շնորհիվ հաջողվեց հասնել հաղթանակի, ազատության ու hայրենիքի անկախության։ Ցավոք ունեցանք զոհեր և վիրավորներ, որոնց շնորհիվ այսօր մենք ունենք հայրենի երկիր, ազգային արժեքներ և ազգի դիմանկար: Մեր զոհված ընկերների անունները միշտ վառ կմնան մեր պատմության էջերում, նրանք եղել ու մնում են hայրենիքին ծառայելու և զինվորական երդմանը հավատարիմ լինելու արժանի օրինակներ։ Այս գաղափարները միավորում են ամբողջ հայ ազգին, իսկ ազատամարտի մասնակիցներին համախմբում է մեկ բառի ներքո, որ եղբայր ենք կոչում: Բառի իմաստը մի քիչ տարբեր է սովորականից և թերևս հասկանալի է միայն իրենց համար: Այս եղբայրական միասնությունից ծնվեց Սատարի ստեղծման գաղափարը, որը կյանքի կոչվեց 2012 թվականից: Սատարի հիմնադիրները իրենց առջև նպատակ էին դրել սատարել նրանց, ովքեր ազատամարտից վերադարձել էին որպես հաշմանդամ: Սակայն հայրենասերի համար ինչ տարբերություն թե հայը որտեղ է դարձել հաշմանդամ, կամ թե ինչպիսի օգնության կարիք ունի՝ ազգիս զավակն է պետք է սատարել: Այսպես կազմակերպությունը ընդլայնեց իր գործունեությունը չտարբերակելով որևէ հայի ով աջակցման կարիք ունի: Գտնելով գաղափարակից ընկերներ ամբողջ աշխարհում սատարը սկսեց ծավալել իր ազգանվեր գործունեությունը:

 Հայ մարդ,կասկածելի է հայրենասիրությունդ,եթե գոյությանդ իմաստն ու դրոշը հայրենիքդ չէ: