«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ը նախագահ՝ Հունան Հունանյանը, ավանդույթի համաձայն տարեմուտի նախաշեմին օրը անցկացրեց սահմանին կանգնած զինվորներին հետ: «Հայրենիքի Պաշտպան» հիմնադրամի պատվոգրով պարգևատրվեցին 20 ժամկետային ծառայողներ՝ 2020թ-ի 44 օրյա պատերազմին մասնակցելու համար: Շնորհակալություն ենք հայտնում բարերար՝ Իրինա Գևորգյանին, ում աջակցությամբ զինվորներին փոխանցեցինք առաջին անհրաժեշտության պարագաներ և նախատոնական ապրանքներ։ Իսկ տիկին Աշխեն Մարգարյանին՝ խմորեղեններ պատրաստելու համար։
Հավերժ փառք բոլոր ժամանակներում հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հերոսներին: Խաղաղ երկինք սահմանին կանգնած զինվորին։
Հանդուրժողականություն և համերաշխություն բոլորիս:
Թող 2022թ-ը լինի հաղթանակների և խաղաղության ամրապնդման տարին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։