Հ. ԹունյանԱյսօր Նորագավիթի տարածքում տեղի ունեցավ մերօրյա հերոս՝ Հայկ Կարենի Թունյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանը կառուցվել է Հայկի ընտանիքի և փողոցի բնակիչների աջակցությամբ: Հուշարձանի վրա հիշատակված են նաև 2020թ-ին 44 օրյա պատերազմում Նորագավիթ վարչական շրջանի զոհված հերոս տղաներ՝ Սամվել Անտոնյանի, Էդգար Աղաբաբյանի, Գոռ Հովակիմյանի, Արթուր Խաչատրյանի և Արմեն Զոհրաբյանի անունները: Հուշարձանի օծման արարողությունը կատարեց Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու Հոգևոր Հովիվ Տեր Մյուռոն Քահանան:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ Գնդապետ Մուրադյանը, Հայկի հրամկազմի կապիտան Սարգսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, բարձրաստիճան զինվորականներ և այլ հյուրեր:
Թունյան Հունան խոսքՈղջույնի խոսքով հանդես եկավ «Սատար» ՀԿ հիմնադիր նախագահ, «Սատար» կամավորական ջոկատի հրամանատար Հունան Հունանյանը: Հետմահու «Հայրենքի Պաշտպան» առաջին աստիճանի մեդալ հանձնեց հերոսի հայրիկին: «Սատար» ՀԿ շնորհակալագրեր հանձնեց զոհված տղաների մայրերին՝ հերոս հայորդի ծնելու և դաստիարակելու համար: Հնչեցին հայրենասիրական երգեր «Հայ Լաո» Դուետի Վարդան և Տիգրան Թադևոսյանների կատարմամբ: Իր գեղեցիկ ասմունքով հանդես եկավ Մարիամ Մելքոնյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Հայկի սպաները, մարտական ընկերները, ովքեր իրենց խոսքում հիշատակեցին Հայկի սխրանքները, ընթերցեցին Հրամանատարի կողմից տրված մարտական բնութագիրը:
Հայկ Կարենի Թունյանը ծնվել է 2002թ փետրվարի 6-ին Երևանում: Ընտանիքի ավագ որդին էր: 2008թ-2017թթ սովորել է Երևանի N 98 հիմնական դպրոցում: 2017-2020թթ սովորել է Երևանի թիվ 1 արեստագործական պետական ուսումնարանի տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում բաժում:
Հայկի կյանքում առանձնահատուկ տեղ է ունեցել սպորտը: Միաժամանակ հաճախել է կարատեի, ֆուտբոլի և լողի պարապմունքների: Նշված բոլոր մարզաձևերում ունեցել է հաջողություներ մրցանակային տեղեր՝ մեդալներ:
Ուսումնարանն ավարտելուց հետո 2020 թվականի հուլիսի 8-ին զորակոչվել է ազգային բանակ և ծառայությունն անցկացրեց ԼՂՀ Մարտունի 2 զորամասում: Հայկը Հմուտ գնդացրորդ էր, իր զենքի վարպետը, ինչի համար մարտական ընկերները անվանել են Պեկաիստ Հայկո: Հայկը հմտորեն տիրապետել է նաև նռնականետի: Ծառայության ընթացքում շարքային Հայկ Կարենի Թունյանը իրեն դրսևորել է որպես կարգապահ, և օրինակելի զինվոր: Կռվել է մինչև վերջին շունչն ու վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով թշնամու մի ամբողջ խումբ: Հերոսաբար զոհվել է 2020թ հոկտեմբերի 31-ին՝ դիպուկահարի 3 կրակոցից: ԱՀ նախագահի 2021թ. N 803-Ա հրամանով Հայկ Կարենի Թունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով:
 
24229829942146008686666006438947092600137892n
24254588142146009053332632011314646637924554n
24257176942146013219998883493328356470108343n
24260173642146012253332318832118207525913492n
24258885542146010053332536331102151817074499n
24272228742146009753332566628802047974287298n
24272881742146005586666312839527977125905647n
24303710542146012886665586756228075234843411n

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով