Շնորհավոր, ծնունդդ Հերոս

IMG 20200313 121155Այսօր Մալիշկայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջնակարգ
դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Գագիկ Ռազմիկի Սարգսյանի ծննդյան 45-րդ տարելիցին: Ողջույնի խոսքով հանդես եկան ‹‹Սատար›› Հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Գ.Նազարյանը, Կ.Բաբայանը,դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը, զինղեկ Ս.Շահբազյանը։ ‹‹Մենք պարտավոր ենք հիշել և վառ պահել բոլոր այն հերեսների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են նվիրել այսօրվա համար, հայրենիքի ազատության և անկախության ամրապնդման համար››֊ իր խոսքում նշեց Հ.Հունանյանը։
Գագիկ Ռազմիկի Սարգսյանը ծնվել է 1975թ մարտի 13-ին Վայոց Ձորի Մարզի Մալիշկա գյուղում: 1982-1992թ սովորել Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ունեցել է բազում սպորտային նախասիրություններ: Ընկերասեր էր, վայելում էր ընկերների սերն ու հարգանքը: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվում է հայկական բանակ:
Գագիկ Սարգսյանը մասնակցել է Հորադիզի շրջանում ընթացող թեժ մարտերին, որտեղ էլ 1994թ-ի հունվարի 27-ին հերոսաբար զոհվել է։
ՀՀ նախագահի՝ 2002թ.֊ի հունիսի 1֊ի հրամանագրով՝ պարգևատրվել է ‹‹Արիություն›› մեդալով։
Պաշտպանության Նախարարի՝ 1996թ-ի դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանով հետմահու պարգևատրվել է ‹‹1992-1994թթ Մարտական գործողությունների մասնակից›› մեդալով։
Գագիկ Սարգսյանի հիշատակը հավերժացնելու համար այն դասարանը, որտեղ սովորել է Գագիկը, 2012թ-ին ‹‹Սատար›› ՀԿ միջնորդությամբ անվանակոչվել է իր անունով: Կրկին խոնհարվում ենք Ձեր հիշատակի առջև, սիրելի՛ հերոս։ Փառք ու պատիվ Ձեզ։

  • IMG20200313120659-1
  • IMG20200313120125
  • IMG20200313120659
  • IMG20200313120125
  • IMG20200313120710
  • IMG20200313121512
  • IMG20200313123235
  • IMG20200313123614
  • IMG20200313124020

Տպել