Սպորտային հանդիպում Քաջարանում

tenisՍյունիքի մարզի Քաջարան քաղաքի մարզահամալիրում՝ <<Ողջի>> ՀԿ-ի կողմից և <<Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ>>-ի հովանավորությամբ, հունվարի 21-22-ը անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի հանրապետական առաջնություն: Այն անցկացվեց երեք խմբերով՝ տղաների, աղջիկների և անվասալյակից օգտվող անձանց միջև: Առաջնությանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող 22 մարզիկներ՝ վեց մարզերի 8 քաղաքներից: Առաջնությանը մասնակցում էին նաև <<Սատար>> ՀԿ-ի մարզիկները: Անվասայլակներով մրցաշարի արդյունքում 1-ին տեղ զբաղեցրեց մեր կազմակերպության նախագահ՝ Հ. Հունանյանը, 2-րդ տեղում է կազմակերպության մարզիկ՝ Ս. Ներսիսյանը, 3-րդ տեղը զբաղեցրեց Ա. Գալստյանը: Տղաների մրցաշարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար՝ Ա. Մկրտչյանը, Տ. Պետրոսյանը և Հ. Ավետիսյանը: Աղջիկների խմբում առաջատար դարձավ Ս. ՄԻրաքյանը, ապա Ա. Հարությունյանը և Ք.Աղանյանը: 

125839409899541510853771125095187n
126330549899563710851551074228631o
12591755989955994418526520563070o
1259199298995596775186240373973o
12625724989954154418710492896846n
125967989899541710853752027742758o
126329039899561177518471614787528o

 Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Ֆեդերացիայի դիպլոմներով, մեդալներով և դրամական պարգևներով: Կապանի քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը քաղաքապետի անունից հուշանվերներ հանձնեց մրցանակային տեղեր գրավածներին: Բոլոր մասնակիցներին նվերներ հանձնվեց նաև Քաջարանի քաղաքապետարանի կողմից:  

Տպել