23 տարի առաջ հունվարի 28-ին ՀՀ կառավարությունը պատմական որոշում կայացրեց
Այսօր, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հպարտությամբ և ակնածանքով է խոսում Հայոց բանակի և ՀՀ զինված ուժերի մասին: 29 տարի առաջ, 1992 թ. հունվարի 28-ին ՀՀ Կառավարությունը պատմական որոշում կայացրեց ՀՀ Պաշտպանության Նախարարություն ստեղծելու մասին` ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Այդ օվանից բացվեց Հայոց պատմության նոր մի էջ, այդ օրվանից ստեղծվեց բանակ, որն անցնելու էր ծանր կորուստների և փառավոր հաղթանակների ուղի` դառնալով մեր երկրի ու ազգի անվտանգության երաշխիքը:
2015թ. Հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 23-րդ ամյակի կապակցությամբ, <<Սատար>> ՀԿ-ի կենտրոնական գրասենյակից, կազմակերպության թվով տասնհինգ անդամ մեկնեցին Վայոց Ձորի մարզ: Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Վայքի տարածաշրջանում տեղակայված N զորամասի հրամկազմը և ժամկետային զինծառայողները դիմավորեցին <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ի անդամներին: Կազմակերպվել էր համատեղ միջոցառում ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-րդ ամյակի կապակցությամբ: Միջոցառման ընթացքում զինվորների համար հայրենասիրական ելույթ ունեցավ ՀԿ-ի նախագահ Հ. Հունանյանը: <<Սատար>> ՀԿ-ի միջնորդությամբ Պաշպանության նախարարության կողմից տրամադրվել էին գերատեսչական մեդալներ: Միջոցառման ընթացքում գերատեսչական պարգևները հանձնվեցին մարտական ուղի անցած զինվորներին և սպաներին: Ծառայության ընթացքում առավել աչքի ընկած հրամանատարները և զինվորները պարգևատրվեցին <<Սատար>> ՀԿ-ի պատվոգրերով: Հրամանատարների ղեկավարությամբ <<Սատար>>-ի թիմը հարակից սահմանամերձ հենակետեր, սահմանը պահպանող զինվորների համար փոքրիկ հյուրասիրություն կազմակերպելու համար: Զինվորներին առանձնապես դուր եկավ Եղեգնաձորից <<Սատար>> ՀԿ-ի անդամ տիկին Աշխենի մայրական ձեռքով պատրաստած տորթը և քաղցրավենիքները:
Եղեգնաձորից <<Հայկ և Ռազմիկ>> ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆիկ Կարապետյանը զինվորներին էր ուղարկել հյութեր, իսկ Վերնաշենի գյուղապետ` Միքայել Բաղդասարյանը, ուղարկել էր ամբողջական ուլի միս: Մինչ այդ <<Սատար>> ՀԿ-ի նախագահը և խորհրդի անդամները հետաքրքրվելով զինվորների սննդի որակից համտեսել էին զինվորական ճաշարանի կերակրատեսակները և բավականություն ստացել զինվորներին տրվող կերակրի համից և բազմազանությունից: Նախօրոք մշակված ծրագրի համաձայն <<Սատար>> ՀԿ-ի ղեկավարությունը հաշվի առնելով կազմակերպության անդամ՝ Դավիթ Գրիգորյանի առողջական ծանր վիճակը, կատարեցին այցելություն նրա բնակարան, շնորհավորեցին և Պաշպանության նախարարի անունից հանձնեցին <<Դրաստամարտ Կանայան>> գերատեսչական մեդալ: Կազմակերպության անդամները այցելեցին նաև Բարձրունու հենակետեր, որտեղ նույնպես հանդիպեցին մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին, սպաներին: