Մայիս`հաղթանակների ամիս
<<Սատար>> Հաշմանդամների հասարակական կազմակերպությունը, համագործակցելով ՀՀ ՊՆ-ի հետ, ավանդույթի համաձայն, մայիսյան հաղթանակները տոնելու համար <<Ազգ-֊բանակ>> ծրագրի շրջանակներում, Կազմակերպության նախագահ Հ. Հունանյանի գլխավորությամբ մայիսի 28-֊ին այցելեցին սահմանամերձ զորամասեր։ Նախաձեռնությանը միացան Ջիվանու անվան աշուղական համույթի Վայոց Ձորի մասնաճյուղի ներկայացուցիչները, ինչպես նաև անհատ բարերարներ։
Շնորհավոր հաղթանակների ամիս
«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի կենտրոնական գրասենյակը վաղ առավոտից մարդաշատ էր: Կազմակերպության անդամներին սպասվում էր գերհագեցած օրակարգ և միջոցառումների շարք: Մայիսի 8-ին կայացավ «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի ընդհանուր արտահերթ ժողովը: Բացման խոսքով հանդես եկավ Կազմակերպության նախագահ Հ. Հունանյանը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ընկերների հիշատակը:
Մեծ Եղեռն Armenian Genocide,
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը
Այսօր մենք տոնում ենք մեր `ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը: Իրականում սա ոչ միայն բանակում ծառայողների, այլ ամբողջ հայ հասարակության տոնն է, քանզի մեր բանակը մեր ժողովրդինն է, որի նվիրումով, կամքով ու տոկունությամբ էլ կայացավ ու ամրացավ:
«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Հայոց բանակի կազմավորման տոնը նշեցին սահմանապահ տղաների հետ: