Տանկիստների օրը Արցախում

0102019«Սատար» Հաշմանդամների ՀԿ–ն «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ի հետ համատեղ, համագործակցելով Պաշտպանության Նախարարության հետ՝ «Ազգ -բանակ» ծրագրի շրջանակներում տանկիստների օրվա առիթով հոկտեմբերի 8-ին և 9-ին այցելեցին Արցախի սահմանամերձ երկու զորամասեր:Նախաձեռնությանը սիրով միացել էր «Վայոց Ձորի Ջիվանու անվան աշուղական համույթը»: Միջոցառումների մեկնարկը տրվեց Բերձորում՝ Վահան Զատիկյանի հուշաքարի մոտ, որտեղ իրականացվեց միջոցառում Վահան Զատիկյանի անվան դպրոցի սաների մասնկացությամբ, նվիրված Վ. Զատիկյանի մահվան 20-րդ տարելիցին: Հունան Հունանյանը ողջունեց ներկաներին և շեշտեց, որ մենք պարտավոր ենք շարունակել մեր նախնիների սկսած գործը, պաշտպանել և սիրել Հայրենիքը, այն հողը, որի վրա ապրում ենք: Պարտավոր ենք հիշել և մեծարել մեր Հայրենիքի նվիրյալներին: Տոնական միջոցառումը մեկնարկեց տանկիստների հետ, զորամասում: Բացման խոսքով հանդես եկավ Հ. Հունանյանը։ Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված տղաների հիշատակը: Քառօրյա պատերազմի ժամանակ, հերոսաբար զոհված զորամասի տանկիստներ` Տիգրան Աբգարյանի, Վլադիմիր Ալիխանյանի և Բենիամին Եղոյանի ծնողներին, «Հայրենիքի Պաշտպան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ շնորհակալգրեր հանձնվեցին` հերոս հայորդի դաստիարակելու համար: Այնուհետև հրամկազմի առաջարկությամբ առավել աչքի ընկած զինծառայողները հայրենիքին մատուցած ծառայութունների համար պարգևատրվեցին «Սատար» ՀԿ պատվոգրերով: Կազմակերպության անդամները կարողացան համատեղել հաճելին օգտակարի հետ: Արցախյան պատերազմի մասնակից Սերգեյ Զալիբեկյանը մի խումբ զինվորների հետ անցկացրեց պարապմունք՝ հատուկ գործունեություն իրականացնող հետախուզական ջոկաատների համար նախատեսված հնարքներ։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ համերգային ծրագիր։
20191009 100150Միջոցառումն ավելի գեղեցկացրեց տաղանդաշատ փոքրիկ Մարիամ Մելքոնյանը՝ իր անզուգական ասումքով: Շարահրապարակը թնդում էր հայրենասիրական ոգեղեն երգ ու պարից: Ավելի քան երկու ժամ զինվորները կազմակերպության անդամների հետ պարում ու երգում էին՝ ուս ուսի տված: Համերգային ծրագրի ավարտին զորամասի հրամատարության անունից շնորհակալություն հայտնեց հոգեբան Հարյանը։ Որպես երախտագիտության հավաստիք՝ կազմակերպության նախագահ Հ. Հունանյանին նվիրեց «Արցախյան Ճակատում» խորագրով գիրքը: «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»- ի նախաձեռնությամբ ՊԲ սահմանամերձ հենակետեր ուղարկվեցին անվադողեր։ Նախաձեռնությանը միացավ նաև «Սատար» ՀԿ-ն՝ ուղարկելով մեկ բեռնատար անվադողեր: «Ոսկե Որակ» ՍՊԸ կողմից զորամասին հանձնվեց հյութեր: Հոկտեմբերի 9-ին Բերձորում ծաղիկներ դրվեցին Քաշաթաղի ՝ 2016թ. Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններ»-ի ժամանակ հերոսաբար զոհված տղաների հուշաքարին: Համագործակցելով ԱՀ Քաշաթաղի վաչրական շրջանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Վարդուշ Մովսիսյանի հետ՝ «Սատար» ՀԿ-ի կողմից Քաշաթաղի բազմազավակ կարիքավոր ընտանիքներին տրամադրվեցին բարեգործական բեռներ՝ հագուստ, հիգիենայի պահմանպան պարագաներ և քայլակներ՝ հիվանդանոցի համար: Փոքրիկ համերգային ծրագիր անցկացվեց նաև Քաշաթաղի դպրոցականների համար:

Երկօրյա միջոցառումները ամփոփվեցին Քաշաթաղում՝ գործարար Դավիթ Մարտիրոսյանի կողմից կազմակերպված հյուրասիրությամբ: Շնորհակալություն ենք հայտնում Պաշտպանության Նախարարությանը, Պաշտպանության Բանակին՝ կազմակերպության հետ համագործակցության, «Վայոց Ձորի Ջիվանու անվան աշուղական համույթ»-ի ղեկավար Ս. Գրիգորյանին և երգչախմբի անդամներին՝ միջոցառման մշակույթային մասը բարձր մակարդակով անցկացնելու համար: ԱՀ Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանին և աշխտակզմի կրթության և սպորտի բաժնի պետ Վ. Մովսիսյանին, Բերձորի Վ, Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանին համագործակցության համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև միջոցառման բոլոր մասնակիցներին՝ միջոցառման ամբողջ ընթացքը պատշաճ կազմակերպելու, անկցացնելու և զորամասերի հրամանատարներին, սպայական անձնկազմին՝ ջերմ ընդունելության համար:

20191008135641
20191008182344
20191008182330
20191008181321
20191008182200
20191008185304
20191007142009
20191008182518
20191008183112
20191008191103
20191009095540
20191009100043
20191009100120
20191009100134
20191009100150
20191009101153
20191009100237
20191009100244
20191009100414
20191009100447
20191009101819
20191009102228
20191009104413
20191009104441
20191009155200
20191009105359
20191009105940
20191009155226
20191009155237
20191009155359
20191009160349
20191009160827
20191009161218
20191009161834
20191009162355

 

Print