ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսը նշեց կազմավորման 20-րդ տարեդարձը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակի 4-րդ բանակային կորպուսը 2017թ-ի հուլիսի 8-ին նշում էր կազմավորման 20-րդ տարեդարձն, ինչի կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացվեց զորահադնես, որին, ներկա էին ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար` Վ. Քոչարյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ` Օնիկ Գասպարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի մարզպետ՝ Հ.Սարգսյանը, Եղեգնաձորի համայնքի ղեկավար` Դ.Հարությունյանը, զորամիավորումների հրամանատարները և բարձրաստիճան այլ զինվորականներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վայոց Ձորի մարզի «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի Տարածքային կենտրոնի շահառուներն և կամավորները: