Դիպուկահարների բաց առաջնություն

5Սույն թվականի նոյեմբերի 7-ին «ԱՏԱՆ» զինավանում կազմակերպվել էր դիպուկահարների բաց առաջնություն` նվիրված 44֊օրյա պատերազմում զոհված դիպուկահարների հիշատակին: Առաջնությանը մասնակցում էին «Սատար» կամավորական ջոկատի հրամանատար՝ Հունան Հունանյանը և ջոկատի կամավոր՝ Դավիթ Կամենդատյանը: Հունան Հունանյանը բաց նշանոցով 7.62 մմ տրամաչափով չգերազանցող զենքով խոցման վարժությունում զբաղեցրեց III-րդ պատվավոր հորիզոնականը: Շնորհակալություն ենք հայտնում «ԱՏԱՆ» զինավանին առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Համոզված ենք «ԱՏԱՆ» և «Սատար» զինավանների համագործակցությունը կառուցողական է և արդյունավետ:

1
2
3
4
5
6

Տպել