Բարեգործական ծրագիր Վարդենիսում
Ամանորին ընդառաջ ս/թ դեկտեմբերի 24-ին «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն, համագործակցելով «Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության» և Վարդենիս համայնքի ՏԻՄ-ի հետ, կազմակերպել էր բարեգործական միջոցառումների շարք սահմանամերձ Վարդենիս համայնքում:
Միջոցառման մասնակիցներն էին Վարդենիս համայնքի զոհվածների ընտանիքի անդամները և զինվորական հաշմանդամություն ունեցող անձիք
Ներկաները ծաղիկներ խոնհարեցին Վարդենիս քաղաքում Մոնթե Մելքոնյանի հուշարձանին՝ ի հիշատակ հայրենիքի համար բոլոր ժամանակներում զոհված տղաների:Հանդիպումը շարունակվեց Վարդենիսի մշակույթի տանը: Բացման խոսքով հանդես եկավ Մարատ Սևոյանը, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված տղաների հիշատակը: Պարոն Սևոյանը հայտնեց պատրաստակամություն ցուցաբերել անհատական մոտեցում, վերոնշված անձանց համար՝ մատչելի դարձնելով պետական ծրագրերը:
«Վարդենիսի ՄՍԾ տարածքային կենտրոն»-ի տնօրեն՝ Նոնա Աղաջանյանը մանրամասն ներկայացրեց պետական ծրագրերը:
Հունան Հունանյանն ողջյունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց միջոցառմանը մասնակցելու համար, ասեց, որ պատրաստ է լսել իրենց վերաբերվող ցանկացած խնդիր, քնարկել և օգնել լուծումներ գտնելու հարցում:
Հանդիպման մասնակիցների համար անցկացվեց բաց դռների օր ակցիա, որի ժամանակ նրանք ըստ ցանկության կարողացան իրենց և իրենց ընտանիքի անդամների համար ընտրել եվրոպական արտադրության նոր և օգտագործված հագուստներ, նվեր-ծածկոցներ ուղարկված Լիլիա Շաքարյանի կողմից և օրթոպեդիկ կոշիկներ ուղարկված Էդուարդ Օգանեսյանի կողմից:
«Վարդենիսի Հիվանդանոց» ՊՓԲԸ-ին փոխանցեցինք Իրինա Գևորգյանի կողմից ուղարկված՝ վերականգնողական և աջակցող միջոցներ, հիգիենիկ պարագաներ:
Միջոցառումների շարքը եզրափակվեց զինվորների հետ հանդիպումով: Զորամասերում և մարտական հենակետերում, շփվելով զինվորների հետ, վստահաբար կարող ենք ասել` հայ զինվորն անպարտելի է, մարտական ոգին` անկոտրում։
Անհատ բարերաների աջակցությամբ սահմանին կանգնած զինվորներին փոխանցեինք առաջին անհրաժեշտության պարագաներ:
Շնորհակալություն ենք հայտնում Մարատ Սևոյանին, Զավեն Գևորգյանին, անհատ բարերարներին, ծրագրի իրականացմանն աջակցողներին արդյունավետ համագործակցության համար: