Բարեգործական ծրագիր Տավուշի մարզում

Տավուշի մարզՍահմանամերձ տարածքներում ապրող մարդիկ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն միշտ, այլ ոչ թե միայն սահմանին լարվածության առաջացման ժամանակ: Բարեգործական ծրագրի շրջանակներում «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ Հունան Հունանյանի նախաձեռնությամբ, այս անգամ այցելեց Տավուշի մարզի Բերդ քաղաք և Պառավաքար, Մովսես, Այգեձոր, Այգեպար, Չինարի, Չինչին, Վերին Կարմիր, Ներքին Կարմիր գյուղեր:Ծրագրի հիմնական նպատակներից էր նպաստել պատերազմի մասնակիցների, վիրավորների, ինտեգրման և սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը: Աջակցություն տրամադրվում է ոչ միայն նյութական օգնության, այլև խորհրդատվությունների տեսքով, քանի որ շատ ընտանիքներ անտեղյակ լինելով իրենց իրավունքներից, հանդիպում են բազմաթիվ խնդիրների:
Համագործակցելով Տավուշի մարզպետարնի հետ նշված բնակավայրերում գործող մանկապարտեզների սաներին տրամադրվեցին խաղալիքներ, հիգիենայի պահպահման պարագաներ, իսկ խնամքի կարիք ունեցող, սոցիալապես անապահով տարեցներին տրամադրվեցին անվասայլակներ, մեծահասակի տակդիրներ և բժշկական սավաններ: Չինարի մանկապարտեզ 2021Բերդի բժշկական կենտրոնին տրամադրվեցին սայլակներ, քայլակներ, հենակներ, մեծահասակի տակդիրներ և բժշկական սավաններ՝ հիվանդանոցում բուժվողներին և կարիքավորներին տրամադրելու համար: Հ.Հունանյանի և Տավուշի մարզի Բերդի տարածքային զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժանման բաժանմունքի ղեկավար՝ Փոխգնգապետ Լեռնիկ Բաբայանի հետ համագործակցոթյան արդյունքում կայացավ հանդիպում արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների հետ: Քննարկվեցին նրանց խնդիրները, առաջարկվեցին լուծման տարբերակներ: Հ. Հունանյանը հորդորեց տղաներին սերտ կապ պահել միմյանց հետ, օգնել իրար և ասաց, որ պատրաստակամ է միջամտել ցանկացած հարցի լուծման համար: Փոքրիկ նվերներ ստացան նաև տղաները:
Շնորհակալություն ենք հայտնում բարերար Լիլիա Շաքարյանին, Տավուշի մարզպետարանին, փոխգնգապետ Լեռնիկ Բաբայանին և Բերդի ԲԿ-ի տնօրեն Արմեն Գալստյանին ակտիվ համագործակցության և ջերմ ընդունելության համար:

  • 20210320160401
  • 20210325131552
  • 20210325135651
  • 20210325141808
  • 20210325142704
  • 20210326154222
  • 20210326131842
  • 20210326155726
  • 20210326155754
  • 20210326171024

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով