«Սատար» հաշմանդամների հասրակական կազմակերպության Եղեգնաձորի մասնաճյուղը գործում է սկսած 2013 թվականից: Մասնաճյուղի գործունեությունը իրականացվում է համապատասխան կազմակերպության կանոնադրությանը


«Սատար» ՀԿ Եղեգնաձորի մասնաճյուղի խորհուրդ 

                      sam       ashx        ax      ah 

                        Սամվել Մինասյան   Աշխեն Մարգարյան  Աղավնի Սարգսյան  Ահարոն Հարությունյան                                                     

 

Շնորհավոր Սուրբ Ծնունդ

– Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ.
– Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: Մեզի, Ձեզի Մեծ Ավետիս:
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Սա այն քիչ տոներից մեկն է, որը ոչ միայն գեղեցիկ է, ընտանեկան, այլև իր մեջ շատ մեծ խորհուրդ է պարունակում. Քրիստոսի ծնունդով «Աստված Իր շնորհը հայտնեց` որպես փրկության միջոց բոլոր մարդկանց» (Տիտ.Բ:11):

Հայ Առաքելական եկեղեցին երկու Աստվածահայտնության տոները՝ Քրիստոսի Ծունդը և Մկրտությունը տոնում է միասին: Այս տոները կոչվում են Աստվածահայտնության տոներ, քանզի Սուրբ Կույսից ծնվելով՝ Քրիստոս երևաց որպես մարդ, իսկ Քրիստոսի Մկրտությամբ հայտնի դարձավ կուսածին մարդու` Հիսուսի Աստվածությունը: 
Սուրբ Ծնունդը լոկ ուրախ ու գեղեցիկ տոն չէ, այլ նաև հոգևոր վերածնունդի տոն է, օր, երբ Հիսուսը ծնվում է մեր յուրաքանչյուրի սրտում՝ մաքրագործելով մեր հոգիները: unnamed

Թող, որ Քրիստոսի սերը, զորությունը և խաղաղությունը լինի մեր սրտերում և ընտանիքներում: Շնորհավո′ր Սուրբ Ծնունդ:

 

 

ՏպելՈւղարկել էլ. փոստով