«Սատար» հաշմանդամների հասրակական կազմակերպության Եղեգնաձորի մասնաճյուղը գործում է սկսած 2013 թվականից: Մասնաճյուղի գործունեությունը իրականացվում է համապատասխան կազմակերպության կանոնադրությանը


«Սատար» ՀԿ Եղեգնաձորի մասնաճյուղի խորհուրդ 

                      sam       ashx        ax      ah 

                        Սամվել Մինասյան   Աշխեն Մարգարյան  Աղավնի Սարգսյան  Ահարոն Հարությունյան                                                     

 

ՀՀ Բանակի կազմավորմանը նվիրված միջոցառում .

Մելքոնյանը խորհրդի անդամների հետ, Եղեգնաձորի փոխքաղաքապետը և աշխատակիցներ: Օրակարգի համաձայն թարմ ծաղիկներ դրվեց սահմանամերձ գյուղի զոհված Ազատամարտիկների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշաքարերին: Միջոցառման մասնակիցները զորամասում հանդիպեցին ժամկետային զինծառայողներին: Տեղի ունեցավ միջոցառում որտեղ հնչեցին ռազմահայրենասիրական ելույթներ ողջյունի և շնորհավորանքի խոսքեր: <<Սատարի>> միջնորդությամբ ՀՀ ՊՆ նախարար՝ Ս. Օհանյանի հրամանով գերատեսչական մեդալներով պարգեվատրվեցին սահմաների պաշտպանության ժամանակ վիրավորված հաշմանդամ դարձած Վայոց Ձորցիներ: Կազմակերպության շնորհակալագրեր հանձնվեց 11 ժամկետային զինծառայողների և 5 սպաներ պարգևատրվեցին ՀԿ-ի պատվոգրերով: <<Ազատագրում>>ՀԿ-ի նախագահ Մարկոս Մելքոնյանը նույնպես շնորհավորեց՝ շնորհակալագրեր հանձնեց սպաների, ժամկետային զինծառայողների, պատվոգրեր հանձնեց սահմանամերձ գյուղի ազատամարտի մասնակիցներին և զորամասի հրամանատարին պարգևատրեց Հկ-ի բարձրագույն պարգևով՝ <<Հաղթանակ>> մեդալով: Համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը կազմակերպել էր համերգային ծրագիր, որտեղ երգ ու պարով հանդես եկան գյուղի շնորհալի սաները, ուրախացրին և պարի հրավիրեցին ժամկետային զինծառայողներին: <<ՍԱՏԱՐ>> ՀԿ-ն բարերարներ՝ Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի, Պատմության ուսուչիչ Կառլեն Կարապետյանի, <<Բոնուս>> առևտրի կենտրոն ՍՊԸ-ի տնօրենՍարգիս Պողոսյանի և <<Հայկ և Ռազմիկ եղբայրներ>> ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆիկ Կարապետյանի միջոցով զորամասի բոլոր զինվորների և սպայակազմի համար տարել էր քաղցրավենիքներ, հյութեր, հիգիենայի պարագաներ, և պատմական 50 հատ գրքեր՝ զորամասի գրադարանի համար: <<Սատար>> Հաշմանդամների ՀԿ-ի անդամ 2-րդ խմբի հաշմանդամ Աշխեն Մարգարյանը մայրական սրտով զորամասի բոլոր զինվորների և սպայակազմի համար իր ձեռքով պատրաստել էր տնական տորթեր և խմորեղեն: Վերջում տեղի ունեցավ փոքրիկ խնջույք՝ հյուրասիրություն ներկաների և զինվորների համար: Խնջույքի ավարտին զորամասի հրամանատարի թույլտվությամբ և սպայակազմի ուղեկցությամբ <<ՍԱՏԱՐ>> ՀԿ-ի Նախագահ՝ Հ. Հունանյանը ՀԿ-ի անդամների և <<ԱԶԱՏԱԳՐՈՒՄ>> ՀԿ-ի նախագահ՝ Մ. Մելքոնյանի հետ, ուղևորվեցին մարտական դիրքեր տեղում որոշ հերթապահ զինվորների պարգևները հանձնելու և մարտական դիրքում ոգևորելու համար:ԽԱՉԻԿ ՍԱՀՄԱՆ

ՏպելՈւղարկել էլ. փոստով