ՄԻ ԴՐՎԱԳ ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՍԱՏԱՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԿ-Ի ԱՌՕՐՅԱՅԻՑ

Ենոքյանին սայլակ նվիրելու հիշարժան դեպքը, ով Արցախյան պտերազմի մասնակից է : Վերջին տարիներին նրա մոտ նկատվում է պատերազմի անդառնալի հետքերից կրած վնասվածքները. պարալիզվում է գոտկատեղից ներքև և Սպարտակը դառնում է հաշմանդամ: Սպարտակը չի հաշտվում այդ կարգավիճակի հետ և նրա կնոջ պատմելով այս տարիներին միշտ գտնվել է անհավասար պայքարի մեջ և ցանկացել է ապաքինվել և քայլել: Այդ իսկ պատճառով կտրուկ հրաժարվել է բոլոր նրանցից, ովքեր սայլակ են առաջարկել: Եվ ահա հոկտեմբերի 5-ին Վայոցձորյան <<Սատար>> հաշմանդամների գրասենյակը կապ հաստատելով Սպարտակ Ենոքյանի ընտանիքի հետ, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ սայլակ է տանում նրանց տուն: ՀԿ-ի կամավոր բուժքույր Աղավնիի խոսքերով նրանք սայլակը թողնում են տան պատշգամբում և ներս մտնում: Ընտանիքը շատ ջերմ է դիմավորում հյուրերին: Բռնված զրույցի ժամանակ Սպարտակը պատմում է իր կյանքի անցած ուղին, կարևոր դրվագները պատերազմից: Տեղեկանալով <<Սատար>> ՀԿ-ի գործունեության մասին և այնուհետև նրա համար տարված սայլակի` շնորհակալություն է հայտնում Հկ-ի կազմակերպիչներից և ընդունում այն: Վերջում Տեր Վազգենը օրհնում է Սպարտակ Ենոքյանին, աղոթում է նրա ընտանիքի բարօրության համար, և խումբը, ըստ արժանվույն, ավարտելով իր առջև դրված նպատակը, վերադառնում է Եղեգնաձոր: Ա. Գրիգորյան Վայոց ձոր

Տպել