
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ՝ N վաշտի ավագ ենթասպա՝ Ժիրայր Ղարախանյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար՝ Ռազմիկ Մկրտչյանը, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի ռեկտոր՝ Դավիթ Խիթարյանը և այլ հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Սատար» ՀԿ հիմնադիր նախագահ, «Սատար» կամավորական ջոկատի հրամանատար՝ Հունան Հունանյանը Հունան Հունանյան: Հետմահու «Հայրենքի Պաշտպան» առաջին աստիճանի մեդալ հանձնեց հերոսի հայրիկին: Հնչեցին հայրենասիրական երգեր Սոնա Ռուբենյանի, Պապ Իսպիրյանի և Զեփյուռ Սարդարյանի կատարմամբ: Իր գեղեցիկ ասմունքով հանդես եկավ Մարիամ Մելքոնյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Արթուրի մարտական ընկերները, ովքեր իրենց խոսքում հիշատակեցին Արթուրի սխրանքները և դրական մարդկային նկարագիրը:
2021թ-ին լույս է տեսել Մարտին Մանուկյանի կողմից հեղինակած «Անմահացած հերոսը» գիրքը որտեղ պատմվում է Արթուրի հերոսական կյանքի և մարտական ուղու պատմությունները:
Աճյունը ամփոփված է «Եռաբլուր պանթեոն»-ում: