06052019Այսօր «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն սկսել է իրազեկման ակցիա հաշմանդանություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղիներում  այլ մեքենաներ կայանելու դեմ: Հաշմանդամություն ունեցող վարորդներ շրջել են Երևան  քաղաքում և հաշմանդանություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղիներում այլ մեքենա տեսնելու դեպքում  մեքենանների դիմապակիների վրա փակցրել  են թռուցիկներ «Հարգենք մեր իրավունքները»,   «Մի կայանեք  հատուկ գծանշված  տարածքում»  կոչերով: Ակցիան նպատակ ունի հասարակության և պատասխանատու մարմինների ուշադրությունը ևս մեկ անգամ  հրավիրել խնդրին, քանի որ հաշմանդամություն ունեցող անձիք անընդհատ բախվում են խոչընդետների կամ չկա գծանշված կայանատեղի կամ կա, որը զբաղված է հաշմանդամություն չունեցող քաղաքացիների կողմից: Ակցիաները լինելու են շարունակական մինչև խնդրի վերջնական լուծումը:

5934306912654898836005615214775718289866752n
5946448822877383781313232223367778725789696n
595383256061544198624472248858774699769856n
596252223350915270598605823466746996064256n
595556886570272381384305256788989595090944n
600191594376651169847387896862677291499520n
598111172846584190863988254641592011325440n
RQSnK0sOk6IPD2cis9ww-300x227